ԱՄՆ-ն չկարողացավ Սիրիայում կատարել իր պարտավորությունները. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի կատարում իր պարտավորությունները: Խոսքը Կաստելո-Հալեպ ճանապարհն արգելափակելու մասին է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ներքին հակասությունների պատճառով ԱՄՆ-ն չկարողացավ կատարել մեզ հետ ունեցած պայմանավորվածությունը»,-ասել է Լավրովը:
Նա ստեղծված իրավիճակը ցավալի և տխուր է համարել:
Ավելի վաղ, ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դադարեցրել է Սիրիայում հրադադարի պահպանմանն ուղղված պայմանավորվածության գործողությունները: