Թուրքիան 80 հարված է հասցրել Սիրիայում «ԻՊ»-ի դիրքերին
Թուրքիան 80 օդային հարված է հասցրել Սիրայում «ԻՊ»-ի դիրքերին: Այս մասին գրում է Korrespondet.net-ը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ տարբեր նպատակներով հարձակում է իրականացվել. 199 կրակոց և 20 հարված հասցվել է հրթիռային համակարգերից:
«Օդային հարվածների հետևանքով ոչնչացվել է 4 միավոր հրետանի, զենքերով լի 4 բեռնատար և 3 մոտոցիկլ»,-ասել են թուրք զինվորականները:
Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարձակման արդյունքում ոչնչացվել է 2 շենք, որոնք ահաբեկիչների համար որպես շտաբ են ծառայել: Զոհվել է 12 ապստամբ: