Իսրայելն Ադրբեջանին հակահրթիռային պաշտպանության համակարգ կմատակարարի
Մոտ ապագայում Իսրայելն Ադրբեջանին երկաթե գմբեթով հակահրթիռային պաշտպանության համակարգերի կմատակարարի: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով Միլի Մեջլիսի պատգամավոր Եվդա Աբրամովին:
«Այս համակարգերն արդեն պատրաստ են մատակարարման: Դրանք թույլ չեն տա, որ «Իսկանդերներ»-ը հասնեն գետնին»,-ասել է նա:
Աբրամովը նաև նշել է, որ կարճ ժամանակում Ադրբեջանը նոր հեռահար զենքեր կստանա:
«Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը մշակվել է իսրայելական ընկերության կողմից: Այն նախագծված է վերահսկվելու 4-70 կմ հեռավորության վրա գտնվող տակտիկական հրթիռները: Բացի այդ, համակարգը կարող է ոչնչացնել 10կմ բարձրության վրա գտնվող օդանավերին: