Ելենա Վաենգան հարսանիքից հետո ստիպված է ոստիկանության հետ գործ ունենալ
Ելենա Վաենգան ամուսնությունից հետո փոխանակ նոր կյանքը վայելելուն՝ ստիպված է ոստիկանության հետ գործ ունենալ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Բանն այն է, որ նրա երկրպագուներից մի 39-ամյա տղամարդ, տեսնելով, որ իր սիրելի երգչուհու սիրտն արդեն զբաղված է, իր միկրոբլոգում խանդի տեսարաններ է ստեղծել և վիրավորական բառեր գրել երգչուհու հասցեին: Նա գրել է, որ Վաենգայի ամուսինը սատանա է, և որ նրանք կամ շուտով կբաժանվեն կամ Վաենգան կհիվանդանա:
Երգչուհին նման վիրավորանքը որոշել է կուլ չտալ և մտադիր է երկրպագուհի հետ կապված խնդիրները ոստիկանության միջոցով լուծել:
Վաենգան իր մտադրությունների մասին գրել է նաև իր միկրոբլոգում: Երկրպագուները զայրացած տղամարդուն հանել են իրենց խմբից:
Թե ինչու է 39-ամյա տղամարդը երգչուհու ամուսնուն սատանա կոչում, ոչ ոք չի հասկանում: