Ռուսաստանն առաջին անգամ ՀՕՊ «С-300» համակարգեր է ուղարկել Սիրիա
Ռուսաստանն առաջին անգամ Սիրիա է ուղարկել նորագույն հակահրթիռային համալիրներ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ամերիկյան աղբյուրներին:
«Fox News» հեռուստաալիքի համաձայն՝ զենքի բաղադրիչները հանգստյան օրերին առաքվել են սիրիական Տարտուսի նավահանգիստ, որտեղ գտնվում է ռուսական ռազմածովային բազան:
Նշվում է, որ Ռուսաստանն առաջին անգամն է տեղակայում ՀՕՊ «С-300» համակարգերն իր սահմաններից դուրս:
Այն հարցին, թե ռուսական ՀՕՊ համակարգերի դեմ համապատասխան քայլեր կիրականացվեն, ԱՄՆ-ն հեգնանքով պատասխանել է, որ Սիրիան օդային ուժեր չունի: