Մեծ Բրիտանիայում «Vogue» ամսագրի նոր համարը կթողարկվի առանց մոդելների մասնակցության
Մեծ Բրիտանիայում «Vogue» ամսագրի նոր համարը կթողարկվի առանց մոդելների մասնակցության: Այս մասին հայտնել է The Guardian-ը:
Համարի շապիկին դերասան Էմիլի Բլանտի նկարը կլինի: Սակայն գլխավոր խմբագրի խոսքով՝ դա չի հակասի նրա ընդհանուր հասկացությանը, քանի որ էմիլին վերջերս հանդես է եկել հասարակ կնոջ դերում՝ «Աղջիկը գնացքում» ֆիլմում:
Մասնակից կանանց թվում է «Hello Love Studio»-ի արթ-տնօրեն Ջեյն Հատչինսոնը, «Vinaya» ընկերության գործադիր տնօրեն Քեյթ Անսվորսը: