Վոլոչկովան իր շքեղ առանձնատունը ցույց է տվել նախկին ամուսնուն
Բալետի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովան իր շքեղ առանձնատունը ցույց է տվել նախկին ամուսնուն: Այս մասին գրում է Gazet.ru-ն:
Պարուհին հարցազրույցի ժամանակ ասել է, թե ինպես է հղի ժամանակ տնից տուն գնացել, իսկ այժմ ունի այն տունը, որտեղ միշտ ցանկացել է ապրել:
Վոլոչկովայի տունն իսկապես շքեղ է: Ներքին հարդարանքը կարծես պալատ է հիշեցնում: Հյուրասրահում Բասկովի նվիրած ռոյալն է:
Անաստասիա Վոլոչկովան նախկին ամուսնուն իր տուն է հրավիրել դստեր ծննդյան առիթով, ով մի համեստ կախազարդ է նվիրել դստերը: