Թրամփը հայտնել է ամերիկյան հարկային օրենսդրությունից հիանալի կերպով օգտվելու մասին
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր ընտրողների առջև ելույթ ունենալու ժամանակ Կոլորադո նահանգում հայտնել է, որ նա մշտապես հիանալի կերպով աշխատել է օգտագործել ամերիկյան օրենսդրության օրինական բոլոր հնարավորությունները, որպեսզի ստանա օգուտ: Այս մասին հայտնել է Reuters-ը:
«Ես օրինական կերպով օգտագործել եմ այս երկրի հարկային օրենքները իմ գործերի համար, մինչդեռ, մյուսներն ի վիճակի չէին անել այն, ինչ ես»,- ասել է միլիարդերը: