Բրեդ Փիթը լաց է եղել, իմանալով Անջելինա Ջոլիի մտադրության մասին
Բրեդ Փիթը լաց է եղել, երբ առաջին անգամ իմացել է Անջելինա Ջոլիի հետ բաժանության մասին: Աստղը դատարան է դիմել նրա փակվելուց մի քանի րոպե առաջ: 52-ամյա դերասանը ոչինչ չի կարողացել անել: Այս մասին հայտնել է Комсомольская правда-ն:
Փիթը գտնվում է ճնշված վիճակում, անընդհատ զանգահարում է ծնողներին և չի կորցնում հույսը, որ կարող է վերադարձնել կնոջը:
Սակայն Ջոլին մտադիր չէ հետ կանգնել և փաստաբանից բացի, նա վարձել է ճգնաժամային իրավիճակների մենեջեր Ջուլի Սմիթին, ով կօգնի դերասանին չվարկաբեկել իր հեղինակությունը բաժանությունից հետո: