Քիմ Քարդաշյանը վախեցել է, որ իրեն կարող են բռնաբարել (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանը ժամանել է Նյու Յորք և այժմ այնտեղ է գտնվում ամուսնու՝ Քանյե Ուեսթի, մոր, քույրերի և մտերիմ մարդկանց հետ: Քանի դեռ հայուհին ուշքի է գալիս փարիզի դեպքից հետո, «TMZ»-ն նոր մանրամասներ է հայտնում զինված հարձակման մասին:
Եվ այսպես. Քիմը վերադառնալիս էր եղել ոճաբան Ազզեդինա Ալայայի երեկույթից, իսկ նրա քույրերը՝ Քենդալն ու Քորթնին, գնացել էին զվարճանալու՝ «Arc» փարիզյան գիշերային ակումբ։ Նրանց անվտանգությանը հետևում էր Քիմի թիկնապահը:
Քիմը հանգիստ քնած է եղել, երբ գիշերը նրան արթնացրել են դիմակներով անձիք և պահել զենքը նրա գլխի մոտ:
Հայտնի է, որ Քիմը վախեցել է, որ իրեն կբռնաբարեն: Նրանից վերցրել են նրա բջջայինները, սակայն պարզվում է Քիմը մենակ չի եղել: Առաջին հարկում քնած է եղել նրա ընկերուհին, ոճաբան Սիմոնա Առուչեն, ով փակվել է լոգարանում և զանգահարել Քիմի թիկնապահին՝ Պասկալ Դյուվեին:
Նշվում է, որ Քիմն աղաչում էր չսպանել իրեն, անընդհատ կրկնելով, որ ինքը երկու երեխաների մայր է։ Հանցագործները, որոնք ոստիկանական համազգեստով էին, նրան կապկպել էին կպչուն ժապավենով և փակել լոգարանում։
Քիմը ոստիկաններին պատմել է, որ չարագործները ֆրանսերեն էին խոսում։
Նրանք անընդհատ Քիմին հարցնում էին «ring, ring» (մատանին, մատանին), մինչև հայուհին հասկացել է, որ գողերը իր ամուսնական մատանին են որոնում (20 կատարանոց ադամանդյա մատանի Lorraine Schwartz–ից), որը Քանյե Ուեսթն էր իրեն նվիրել: