Կադրային ջարդ՝ Թուրքիայի ոստիկանությունում. աշխատանքից ազատվել է մոտ 13 հազար ոստիկան
Թուրքիայի իշխանությունները կանգնեցրել են 12.801 ոստիկանի աշխատանք՝ պետական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու կասկածանքով: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Նշվում է, որ 2.5 հազարը զբաղեցնում էին ղեկավար պաշտոններ: Թուրքիայում ոստիկանների ընդհանուր թիվը կազմում է 250 հազար:
Ավելի վաղ, Թուրքիայի արդարադատության նախարարը հայտնել էր, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է 32 հազար մարդ: