Ամենից վտանգավորը ջրամբարի սպանիչ գեղեցկությունն է. Նազենի Հովհաննիսյանը՝ Սարսանգի ջրամբարում
Նազենի Հովհաննիսյանը Սարսանգի ջրամբարից նոր լուսանկար է հրապարակել և գրել.
«Սարսանգի ջրամբարն է։ Կարևորագույն բանն աշխարհում ջուրն է, խմելու ջուրը։ Այն գնալով պակասում է, իսկ մենք ունենք Սարսանգի ջրամբարը: Դե պատահական չի, որ հենց այդ կողմի՝ արևելյան սահմանից «հարևանները» հա փորձում են մեզ անհանգստացնել։ Երևի իրենք էլ անհանգստացած են մի բանով.. թե չէ էլ ինչու:
«Նշենք, որ Սարսանգի ջրամբարի թեման անմիջականորեն կապված է Թարթառ գետի հարցի հետ:
Թարթառը ունի ոռոգիչ և էներգետիկ մեծ նշանակություն: Գետի ռեժիմը կարգավորելու և ջրերն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կառուցվել է Սարսանգի ջրամբարը, որն ունի ավելի քան 600 մլն մ3 ծավալ: Ջրամբարին կից կառուցվել է համանուն ջրաէլեկտրակայանը»։ (Քաղվածք)
Հ.Գ. Այն ունի շատ կարևոր ստրատեգիական նշանակություն ոչ միայն որպես ոռոգման կամ խմելու ջրի լրջագույն պաշար, այլև՝ իբրև պաշտպանական (հարձակողական) «զենք»։ Մնացածն էլ ինքնուրույն՝ «Վիքի»:
Բայց ամենից վտանգավորը Սարսանգի ջրամբարի սպանիչ գեղեցկությունն է։
Այն կարող է լինել բուն, ինչպես նաև փոխաբերական իմաստով»: