Բրեդ Փիթը ցանկանում է վերադարձնել Ջոլիին
Դատարանն Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության գործով որոշում է ընդունել. մինչը հոկտեմբերի 20-ը 6 երեխաներին ժամանակավորապես խնամելու է դերասանուհին, իսկ Փիթը կարող է պարզապես նրանց այցելել:
Այնուհետև տեղի կունենա գործի երկրորդ լսումը, որի ընթացքում վերջնական որոշում կկայացվի ամուսնալուծության գործընթացի բոլոր կետերի վերաբերյալ:
«Hollywod Life»-ի աղբյուրները հայտնել են, որ դերասանն ընկճված է ստեղծված իրավիճակից, սակայն չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել: «Բրեդը դեռևս սիրում է Էնջիին: Նա նույնիսկ չի ցանկանում նոր հարաբերություններ ունենալ, նա ցանկանում է հաշտվել իր կնոջ հետ»,- նշվում է հաղորդագրությունում:
Խոսակցություններ կան, որ դերասանը դիմել է Ջոլիի հորը, որպեսզի նա օգնի հարթել դժվարությունները: Ակնհայտ է, որ «Բրանջելինայի» պատմության մեջ դեռևս շուտ է վերջակետ դնելը: