Այո՛, դա սկանդալ է և շոկ. Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Քիմ Քարդաշյանին կողոպտելու մասին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն սկանդալային և ապշեցնող է անվանել Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտելու դեպքը:
Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Ֆրանսիայի ԱԳՆ-ն, սակայն, հորդորել է զերծ մնալ քաղաքական շահարկումներից:
«Այն, ինչը տեղի է ունեցել, ապշեցում է, և առաջին մարդը, ով ապշել է, հենց ինքն է: Այո՛, դա դաժան է և սկանդալային: Համենայն պես, ճիշտ չէ այդ թեման քաղաքական նպատակներով օգտագործելը»,- հայտնել է Էյրոն «TV5Monde» հեռուստաընկերության եթերում:
Էյրոն ընդգծել է, որ ֆրանսիական իշխանություններն ահաբեկչություններից հետո մոբիլիզացրել են ուժերն իրենց քաղաքացիների և զբոսաշրջիկներ անվտանգությունն ապահովելու հարցում: