Որտե՞ղ էր Քիմի հայտնի «Առնետ» թիկնապահը զինված հարձակման ժամանակ
Հայտնի թիկնապահ Պասկալ Դյուվեն՝ Առնետ մականունով, Քիմ Քարդաշյանի վրա տեղի ունեցած զինված հարձակման ժամանակ գիշերային ժամանցի վայրում է եղել, որտեղ զվարճանում էին Քիմի քույրերը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ամենակարևոր հարցը, որն անհանգստացնում է Քիմ Քարդաշյանի երկրպագուներին՝ կապված Փարիզում տեղի ունեցած զինված հարձակման հետ, այն է, թե որտեղ էր նրա թիկնապահը:
Մի քանի օր առաջ Քիմը հպարտանում էր սոցիալական կայքերում, որ շնորհիվ Պասկալ Դյուվեի՝ նա ոչնչից չի վախենում: Հենց նա էր «փրկել» Քիմին ուկրաինացի լրագրողի համբույրներից: Ինչպես հայտնում է «Daily Mail»-ը, հանցագործության պահին Քիմը լիովին միայնակ է եղել: Եվ թինապահն այն գիշերային ակումբում էր, որտեղ զվարճանում էին տուժածի քույրերը:
Նշվում է, որ հայտնի ձյուդոիստը լուրջ խոսակցություն կունենա Քանյե Ուեսթի հետ: