ԱՄՆ-ն հրաժարվել է Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ համագործակցելուց
Սպիտակ տան քարտուղարությունը հրաժարվել է շարունակել Ռուսաստանի հետ համագործակցությունը Սիրայում իրավիճակը կարգավորելու հարցում: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի հարցերով ղեկավար Ջոն Քիրբին:
Նա ասել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է իր մասնակցությունը Ռուսաստանի հետ երկկողմ բանակցություններում, որոնց նպատակն էր կանխել ռազմական գործողությունները՝ հավելելով, որ սույն որոշումը կայացնելը հեշտ չի եղել:
Քիրբին նշել է, որ Սիրիայից հետ կկանչվի այն անձնակազմը, որը զբաղված էր Միացյալ կատարողական կենտրոն ստեղծելու գործով: ԱՄՆ-ն մտադիր է թողնել ռուսական զինվորականների հետ ունեցած պայմանագրերը միայն այն պատճառով, որ կոնֆլիկտային իրավիճակ չստեղծվի, այդ թվում նաև օդային տիրույթում: