Սպիտակ տանը կասկածներ իսկ չկան, որ Ռուսատանը կապված է ԱՄՆ-ի կիբերհանցագործությունների հետ. Ադամ Շիֆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քարտուղարությունում համոզված են, որ վերջերս տեղի ունեցող կիբերհանցագործություններին մասնակցում են Ռուսաստանի հետ կապ ունեցող հաքերներ։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։ Այս մասին գրում է Russian.rt.com-ը։
Այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը կապ ունի նշված գործողությունների հետ, վերջինս պատասխանել է . «Ես նույնիսկ կասկածներ չունեմ։ Չեմ կարծում, որ քարտուղարությունը ևս կասկածներ ունենա»։
Ըստ Շիֆի՝ էլեկտրոնային համակարգերը նորովի մշակելու անհրաժեշտություն կա՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։
Վերջինս նաև հավելել է, որ հարկավոր է զսպվածության գործոն ստեղծել, քանզի նման երևույթները ավելի հաճախադեպ են դարձել։