48-ամյա մայրը՝ դուստր-ուսանողուհու հետ նույն աշակերտական սեղանի մոտ
ԱՄՆ-ում 48-ամյա կինը որոշել է երկրորդ մասնագիտությունը ստանալ այն նույն բուհում, որտեղ իր դուստրն է սովորում։
Չնայած ընտրած տարբեր մասնագիտություններին՝ որոշ առարկաներ մայր ու դուստր միասին են ուսումնասիրում, անգամ կողք կողքի նստում։ Այս մասին փոխանցում է Life.ru-ն՝ հղում տալով BuzzFeed-ին։
Դուստրը հիանում է մոր աշխատասիրությամբ և կազմակերպվածությամբ և նշում է, որ բոլոր համակուրսեցիները հարգանքով են վերաբերվում իրենց մեծահասակ ընկերոջը՝ ամեն հարցում նրան աջակցելով։