Մեդվեդևը պատժամիջոցներն անվանել է ռուսական տնտեսության համար երկրորդական խնդիր
Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը հայտարարել է, որ պատժամիջոցները ռուսական տնտեսության համար առաջնային խնդիր չեն։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։
«Իհարկե, վատ է, բայց կարևորը դա չէ։ Մեր տնտեսության մեջ, ինչպես հայտնի է, տասնամյակների ընթացքում կուտակվել են կառուցվածքային խնդիրներ»,- նշել է վերջինս։
Վարչապետը հավելել է, որ նմանատիպ խնդիրները հնարավոր չէ լուծել նույնիսկ տասնամյակի ընթացքում, քանի որ ռուսական տնտեսության ներկայիս կառուցվածքը սկիզբ է առնում խորհրդային ժամանակների տնտեսությունից, որը 50-60 տարիների ընթացքում է կազմվել։