Բարաք Օբամայի դուստրերը հարսնաքույրեր կլինեն
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դուստրերը հարսնաքույրեր կլինեն: Այս մասին գրում է «TMZ»-ը:
Ըստ թերթի, Մալիան և Սաշան կմասնակցեն առաջին տիկին Միշել Օբամայի նախկին օգնական Քրիստեն Ջարվիսի և Գաղտնի ծառայությունների նախկին գործակալ Շոնա Ուեսթի հարսանիքին:
Ամուսինները պնդում են, որ հարսանեկան արարողության կազմակերպման վրա ծախսել են 300 հազար դոլար: Հյուրերին կուրախացնեն R&B աստղերը, ինչպես նաև դիջեյը:
Միշել Օբաման ևս ներկա կլինի հարսանիքին, սակայն ԱՄՆ-ի նախագահի ներկայությունը չի սպասվում: