Մեկ տարում Ռուսաստանում ոչնչացվել է պատժամիջոցների տակ գտնվող 8.2 հազար տոննա մթերք
2015 թ-ի օգոստոսի 6-ից Ռուսաստանի գյուղատնտեսության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության ծառայությունը ոչնչացրել է ավելի քան 8.2 հազար տոննա մթերք այն երկրներից, որոնց դեմ Ռուսաստանը սննդամթերքի էմբարգո է մտցրել: Այս մասին գրում է «RNS»-ը:
Գերատեսչությունը 2016 թ-ի հոկտեմբերի 3-ի դրությամբ ոչնչացրել է 7959 տոննա անօրինական բուսական սննդամթերք և 261 տոննա կենդանական ծագման սննդամթերք:
Ռուսաստանը սննդամթերքի վրա էմբարգո է սահմանել 2014 թ-ի օգոստոսից ԵՄ-ի անդամ երկրների, ԱՄՆ-ի, Կանասայի, Ավստրալիայի, Նորվեգիայի նկատմամբ ի պատասխան վերջիններիս կողմից Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների: