Բաքվում քամին քշել է Հռոմի պապի գլխարկը (տեսանյութ և լուսանկարներ)
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 2-ին պաշտոնական այցով եղել է Ադրբեջանում: Բաքվում Հռոմի պապը Անարատ Հղության Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճարում պատարագ է մատուցել: Այս մասին գրում է KP.ru-ն:
Հռոմի պապի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման պաշտոնական արարողության ժամանակ ուժեղ քամին քշել է Պապի գլխարկը, երբ նրանք անցել են պատվո պահակախմբի մոտով: Չնայած այդ դեպքին Պապը շարունակել է առաջ գնալ:
Զինվորական համազգեստով մեկին հաջողվել է բռնել Պապի գլխից թռած գլխարկը և վերադարձնել նրան: Բայց Ֆրանցիսկոսն այն նորից չի դրել գլխին, այլ պահել է ձեռքին: Գլխարկը կրկին հայտնվել է նրա գլխին շքերթի ժամանակ: