Քիմ Քարդաշյանը նորաձևության շոուին ներկայացել է առանց դիմահարդարման (լուսանկարներ)
35-ամյա Քիմ Քարդաշյանը ապացուցել է բոլորին, որ կարող է պահել խոստումը: Նա Թվիթերի իր էջում խոստացել էր, որ «Balenciaga»-ի հավաքածուի ցուցադրությանը կներկայանա առանց դիմահարդարման: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Արդյունքում, մարդկանց ուշադրությունն ավելի շատ գրավեց ոչ թե նորաձևության շոուն և նոր հավաքածուն, այլ հենց Քիմը: Իհարկե, եթե ավելի ուշադիր նայենք, ապա կտեսնենք թեթև գունավորում, շուրթերի փայլ և խիտ թարթիչներ: Երկրպագուները գնահատել են աստղի համարձակ քայլը և խնդրել են նրան հետագայում ավելի հաճախ նման` ավելի բնական դիմահարդարմամբ ներկայանալ: