Կանադայում կառուցվել է աշխարհի ամենաբարձր փայտե շենքը (լուսանկարներ)
Կանադայում ավարտվել է աշխարհի ամենաբարձր փայտե տան կառուցումը: Բրիտանական Կոլումբիայի համալսարանի «Brock Commons» ուսանողական հանրակացարանի շենքը ունի 18 հարկ և հասնում է 53 մետր բարձրության: Այս մասին հաղորդում է համալսարանի մամլո ծառայությունը:
Շենքը կառուցվել է փայտից, պողպատից և բետոնից: Հանրակացարանի կառուցումն արժեցել է 51.5 միլիոն դոլար, որից համալսարանը տրամադրել է 47.07 միլիոն դոլարը: Նախատեսում է, որ հանրակացարանում կապրի մոտ 400 ուսանող: Այժմ շենքում շարունակվում են ներքին հարդարման աշխատանքները: Շենքն առաջին բնակիչներին կընդունի 2017 թ-ի սեպտեմբերին: