Քադիրովի մամլո քարտուղարը հերքել է Քադիրովի նկատմամբ մահափորձը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի մամլո քարտուղար Ալվի Քարիմովը հերքել է ԶԼՄ-ների կողմից տարածված այն լուրը, որ Չեչնիայի ղեկավարի վրա այս ամառվա սկզբին մահափորձ է պատրաստված եղել: Այս մասին նշել «Интерфакс»-ը:
«Այդ հրապարակումը սկզբից մինչև վերջ չի համապատասխանում իրականությանը: Բենա գյուղում Քադիրովի վրա ոչ մի մահափորձ էլ չի եղել»,-նշել է նա:
Ըստ Քարիմովի, լիակատար սուտ է նաև այն, որ իբր այն տանը, որտեղ մնացել է Քադիրովը, պայթուցիկ է դրված եղել: