Քադիրովը պատրաստ է սիրիացի զինվորականներին ռազմական դասեր տալ
Ռամզան Քադիրովը հայտնել է, որ Սիրիայում չկան ռազմական հրահանգիչներ Չեչնիայից, սակայն նա պատրաստ է հրավիրել իր մոտ ուսուցման սիրիացի զինվորականներին: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Չեչնիայից հրահանգիչներ չկան: Դեռ չի նախատեսվում: Դա գերագույն գլխավոր հրամանատարի իրավասությունն է»,- ասել է նա:
Քադիրովի խոսքով՝ Չեչնիան պատրաստ է հրավիրել սիրիացի զինվորականներին իր հատուկ ջոկատայինների պատրաստման միջազգային կենտրոն և ուսուցանել նրանց:
«Ինչու ոչ: Առավելևս, որ այնտեղ ահաբեկիչներ են, իսկ մենք բոլորս պայքարում նք ահաբեկչության դեմ»,- ասել է նա: