Նոր մանրամասներ՝ Քիմի Քարդաշյանի վրա տեղի ունեցած զինված հարձակման մասին
«Reuters»-ը պատմել է Քիմ Քարդաշյանին թալանելու մանրամասների մասին, որը տեղի էր ունեցել Փարիզում: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Ինչպես հայտնել է աղբյուրը՝ հարձակվողները եղել են դիմակներով և ոստիկանական պիջակներով: Նշվում է, որ Քիմին կապել են և փակել լոգարանում:
Ունեցած տյալներ համաձայն՝ առևանգողները վերցրել են զարդերով լի թուփը՝ 5-6 մլն դոլար արժողությամբ, ինչպես նաև մատանին, որն արժե 4 մլն դոլար:
Բացի այդ, պարզվում է, որ Քարդաշյանին թալանել են ոչ թե հյուրանոցում, այլ՝ գաղտնի շքեղ նստավայրում՝ Մադլեն եկեղեցու հարևանությամբ: Այնտեղ այցելում են հայտնիները և հարուստ հաճախորդները: Քիմն առաջին անգամ չէ, որ այնտեղ է մնում: