Մոսկվան և Վաշինգտոնը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում գտնվում են սուր անհամաձայնությունների փուլում
Մոսկվան և Վաշինգտոնը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում գտնվում են սուր անհամաձայնությունների փուլում: Այս մասին հայտել է РИА Новости-ն՝ հղում տալով ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի կատարած հայտարարությանը:
«Մենք գտնվում ենք հայեցակարգային շատ սուր բաժանման փուլում: Հարցը նրանում է, որ նրանք մեղադրում են մյուսներին մի բանում, որն իրականում չի եղել և միևնույն ժամանակ տառապում են նպատակին հասնելու անհնարինությունից»,- ասել է Ռյաբկովը՝ խոսելով ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունից: