Բրեդ Փիթը ծանր վիճակում է բաժանությունից հետո
Դերասան Բրեդ Փիթը շատ վատ վիճակում է գտնվում Անջելինա Ջոլիի հետ բաժանությունից հետո: Այս մասին հայտնել է US Magazine-ը:
«Նա չի կարողանում հավատալ, որ դա այն է, ինչի վերածվել է իր կյանքը և նա շատ վատ վիճակում է»,- պատմել է աղբյուրներից մեկը:
Նրա խոսքով՝ միակ բանը ինչից ամուր բռնվում է Փիթը՝ երեխաներն են:
Բացի այդ, դերասանը հույսը դնում է իր ընտանիքի վրա, մշտապես խոսում ծնողների, ընկերների և մենեջերների հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջոլին ստացել է երեխաների ժամանակավոր խնամակալության իրավունքը, իսկ Փիթը կարող է տեսնել երեխաներին միայն բժշկի ներկայությամբ: