Ճապոնիան չի քննարկում Ռուսաստանի հետ Ղրիմի հարցը. Սինձո Աբե
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտնել է, որ «հյուսիսային տարածքների» վերաբերյալ բանակցությունների ժամանակ Ճապոնիան չի քննարկում Ղրիմի հարցը: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին և Ուկրաինային հետևել Մինսկի համաձայնագրին: Դա մի բան է, ինչ վերաբերում է հյուսիսային տարածքների հարցին, ապա մենք բանակցություններ ենք վարում խաղաղ պայմանագիր կնքելու ուղղությամբ: Իհարկե, այդ բանակցություների ընթացքում մենք չենք քննարկում Ղրիմը»,- հայտնել է Աբեն: