Մինչ գողությունը՝ Քիմը ճաշել է քրոջ և մոր հետ միասին (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանից կատարած գողությունը բոլոր պարբերականների համար առաջին թեման է: Դեռևս Քիմն անձամբ չի մեկնաբանել իր հետ կատարվածը:
Գիշերը զինված անձիք ոստիկանության հագուստով պատանդ են վերցրել Քիմին Փարիզում: Նրանից գողացել են մի քանի միլիոն դոլար արժողությամբ զարդեր: Որոշ տվյալների համաձայն՝ 16 մլն եվրո արժողությամբ:
Իսկ ի՞նչ է արել այդ դեպքից մի քանի ժամ առաջ Քիմը:
Նա քրոջ և մոր հետ միասին ողևորվել է ճաշելու: Քիմն անցկացրել է մոր և քրոջ հետ մեկ ժամ, այնուհետև վերադարձել է հյուրանոց:
Նշվում է, որ այդ ժամանակ Քանյե Ուեսթը ելույթ էր ունենում Նյու Յորքում: Ականատեսների խոսքով՝ ելույթի ժամանակ նրան մոտեցել ականջին ինչ որ բան շշնջացել, որից հետո նա վազել է բեմից հետևյալ խոսքերով. «Կներերեք ինձ, արտակարգ ընտանեկան իրավիճակ է»: