Նյու Յորքի քաղաքապետը գովեստի խոսքեր է հնչեցրել Թրամփի հասցեին՝ 20 տարի հարկերից խուսափելու հետ կապված
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին անվանել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրափին հանճար, այն բանի համար, որ նա խուսափում է հարկեր վճարելուց՝ արդեն 20 տարի: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Նշվում է, որ 1995 թվականին Թրամփը հարկային հայտարարագիր է ներկայացրել 1 մլրդ դոլար կորստի չափով, որը թույլ տվեց գործարարին չվճարել հարկեր 18 տարիների ընթացքում: Այս մասին ավելի վաղ հայտնել էր The New York Times-ը:
«Դա ամբողջովին օրինական է: Եվ նա իսկական հիմար կլիներ, եթե չօգտվեր նմանատիպ հնարավորությունից»,- հայտնել է Ջուլիանին, ով հանդիսանում է Թրամփի խորհրդականը նախընտրական արշավի ընթացքում: