Նա տաղանդ է, եթե կարողացել է 18 տարի հարկ չվճարել. Թրամփի կողմնակիցները նրա մասին
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կողմնակիցները նշել են, որ Թրամփը տաղանդ է, եթե ճիշտ է «The New York Times»-ում հայտնված այն զեկույցը, ըստ որի Դոնալդ Թրամթը 18 տարի չի վճարել դաշնային եկամտահարկը: Այս մասին գրում է «BBC»-ն:
«The New York Times»-ը գրում է, որ Դոնալդ Թրամփի 1995 թ-ի հարկային դեկլարացիան բացահայտում է, որ Թրամփը մոտ մեկ միլիարդ դոլարի կորուստ է կրել, ուստի նրան թույլատրվում է օրինական ճանապարհով խուսափել հարկեր վճարելուց:
Նրա մրցակից Հիլարի Քլինթոնի շտաբն արդեն հասցրել է դեպքը «ցնցող» անվանել:
Նյու Ջերսիի հանրապետական նահանգապետ Քրիս Քրիստին նշել է, որ «New York Times»-ի հոդվածը շատ լավ պատմություն է, որովհետև այն ցույց է տալիս Թրամփի տաղանդը: