Թրամփը մեղադրել է Հիլարի Քլինթոնին ամուսնուն դավաճանելու մեջ
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի 1995 թ-ի հարկային դեկլարացիան հրապարակվել էր «New York Times»-ի կողմից: Հանրապետականն այնտեղ ցույց էր տալիս մոտ մեկ միլիարդ դոլարի կորստի մասին: Դա բավարար է, որպեսզի նա 18 տարի ընդհանրապես հարկեր չվճարեր: Այս մասին գրում է «Euronews»-ը:
Թրամփը դեռևս չի մեկնաբանել այդ հրապարակումը, բայց նրա փաստաբանը սպառնացել է թերթին «իրավական գործողություններով»: Իսկ միլիարդատերը կրկին իր սկանդալային փառքն է հաստատել` ամբողջ զայրույթը թափելով իր մրցակցի` Հիլարի Քլինթոնի վրա:
Թրամփը նրան մեղադրել է ամուսնուն հավատարիմ չլինելու մեջ: «Հիլարին հավատարիմ է միայն իր հովանավորներին: Ես չեմ կարծում, որ նա հավատարիմ է նույնիսկ Բիլին, եթե ուզում եք ճիշտն իմանալ: Եվ ճիշտ, ինչո՞ւ նա պետք է հավատարիմ մնա ամուսնուն»,-նշել է Թրամփը: