Փերիս Հիլթոնը Օդեսայի գիշերային ակումբում դիջեյ է աշխատել 50 հազար դոլարով (տեսանյութ և լուսանկարներ)
Փերիս Հիլթոնն օրերս այցելել է Ուկրաինա: Նրան հրավիրել են նվագել Օդեսայի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկում: Փերիսը համաձայնվել է առաջարկին 50 հազար դոլարի դիմաց: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Աստղը մնացել է «Բրիստոլ» հյուրանոցի նախագահական համարում, որտեղ մեկ գիշերվա արժեքը կազմում է ավելի քան հազար եվրո: Քաղաքում զբոսնելու համար Փերիսը ընտրել է սև «Մերսեդես»:
Փերիսը դիջեյի աշխատանքը սկսել է ուշ` գիշերվա ժամը երեքին: