Հայ նկարիչ Սևադա Գրիգորյանի հեքիաթային նկարները` ազգային ոճով (լուսանկարներ)
Հայ ժամանակակիչ նկարիչ Սևադա Գրիգորյանի լուսանկարներում կա այնքան ջերմություն և բարություն, ինչը, թվում է, կբավարարի ամողջ աշխարհին: Նրա կտավները հասկանալի են բոլորին, քանի որ պատմում է հարազատ բաների` սիրո, ընտանիքի, երեխաների և հարաբերությունների մասին: Իսկ նրա նկարների տարբերակիչ և վառ արտահայտված յուրահատկությունը հայկական ինքնատիպությունն է: Այս մասին գրում է Kulturologia.ru-ն:
Նկարչի նկարներն իր ներաշխարհի արտացոլումն են, այն, ինչ տեղի է ունենում իր կյանքում: Գրիգորյանի նկարների գլխավոր թեմաներց մեկը ընտանիքն է:
Նկարիչը նկարում է տարբեր ներկերի խառնուրդով` ակրիլ, յուղաներկ, գուաշ, թանաք: Նկարչի նկարներում օգտագործվում են արևելյան մշակույթի տարրեր, իսկ առաջին հերթին հայկական մթնոլորտը: Այժմ Սևադա Գրիգորյանն ապրում և աշխատում է Չինաստանի Նանկին քաղաքում: Ամեն տարի նրա ցուցադրությունները կարող են տեսնել Ճապոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում: