Պենտագոնը «Ալ-Քաիդա»-ի անունից կեղծ հոլովակներ ստեղծելու պատվերներ է տվել
ԱՄՆ ՊՆ-ն բրիտանական PR-ընկերությանը շուրջ 500 միլիոն դոլար է վճարել «Ալ-Քաիդա»-ի դեմ պրոպագանդայի համար Իրաքում: Մասնավորապես, PR-շիկները կեղծ տեսանյութ են ստեղծել խմբավորման անունից:
Այս հոլովակներն իբրև թե գովազում էին ահաբեկչական խմբավորման գործունեությունը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «The Daily Beast»-ին:
Թղթակիցների տեղեկություններով՝ Պենտագոնի պատվերը կատարել է «Bell Pottinger» ընկերությունը, որի աշխատակիցները պատմել են, որ կեղծ հոլովակների համար նրանք պետք է օգտագործեին տեսանյութը, որն արդեն նկարահանվել էր ահաբեկիչների կողմից:
Պատրաստի 10-րոպեանոց նյութը պետք է դառնար այնպիսի ձևաչափի, որն օգտագործում է «Ալ-Քաիդա»-ն:
«Ալ-Քաիդա» միավորումը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգությունն իրագործողն է: