Պետք է նստի բանտում. Թրամփի նոր սկանդալային հայտարարությունը՝ Քլինթոնի մասին
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նոր հայտարարություն է արել Դեմոկրտական կուսակցությունից իր մրցակից Հիլարի Քլինթոնի մասին: Նա հայտնել է, որ Քլինթոնը պետք է բանտ նստի: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգում: Քաղաքական գործիչը հայտնել է, որ Քլինթոնը ներգրավված է եղել բազում սկանդալներում, ինչպես նաև ոչ մեկ անգամ է մեղադրվել խաբեության մեջ:
Թրամփը նաև նշել է, որ այնպիսի լրատվամիջոցները, ինչպիսիք են «New York Times»-ը, «Washington Post»-ը և «CNN» հեռուստաընկերությունը, լիովին «ծածկում են» Քլինթոնին:
Նա հիշեցրել է պետական նամակագրության դեպքը, երբ Քլինթոնն օգտագործել էր ոչ պաշտպանված սերվեր գաղտնի նամակներ ուղարկելու համար: