Բրիթնի Սփիրսը ցնցող հայտարարություն է արել
Վերջերս շոուներից մեկի ժամանակ Բրիթնի Սփիրսը հեռուստադիտողներին ապշեցրել է իր անսպասելի հայտարարությամբ: Երգչուհին հայտնել է, որ երբ 17 տարեկան է եղել, մարիխուանա է ծխել: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Իհարկե, երգչուհին նշել է, որ դրանից հետո թողել է այդ վնասակար սովորությունը: Սակայն իր՝ վերջերս տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ երկրպագուները Լաս Վեգասում այնքան շատ են «խոտ ծխել», որ համերգասրահում այդ ծուխը վտանգավոր է դարձել:
«Ես ինքս չեմ ծխում 17 տարեկանից և արդեն հասցրել եմ «խոտի» ազդեցությունից ազատվել: Սակայն իմ վերջին շոուներից մեկի ժամանակ ես, ելույթ ունենալով բեմում, հանկարծ հասկացա, որ շնչում եմ այդ ծուխը և հաճույքի ազդեցության տակ եմ, և ինձ այնքան շատ էր «տարել», որ ես խուճապի մատնվեցի»,- հայտնել է երգչուհին: «Աստված իմ, ես չեմ կարողանա ավարտել համերգս, պետք է արագ հեռանամ, քանի դեռ ամեն ինչ շատ վատ չի ավարտվել»,- այդ ժամանակ մտածել է նա: