Թրամփը գրեթե 20 տարի հարկ չի վճարել. «The New York Times»
Հանրապետական կուսակցությունից Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը 1995 թվականին 916 միլիոն դոլարի կորուստ է կրել և կարող էր օրինական կերպով իր հարկերը կրճատելու իրավունք ստանալ 18 տարվա ընթացքում: Այս մասին գրում է Rosbalt.ru-ն՝ հղում տալով «The New York Times»-ի հոդվածին:
Թերթի տվյալներով՝ կորուստը տեղ է ունեցել երեք խաղատները սխալ կառավարելու պատճառով: Թրամփն անհաջող փորձ է արել ավիափոխադրումների ոլորտում բիզնեսով զբաղվելիս, ինչպես նաև փորձել է գնել «Plaza» հյուրանոցը Մանհեթենում:
Թրամփի մրցակից, Դեմոկրատական կուսակցությունը ներկայացող Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբում արդեն այս տեղեկությունը «ռումբ» են անվանում, իսկ Թրամփին՝ բիզնես հարցերում անհաջողակ: