Փերիս Հիլթոնը Օդեսայի գիշերային ակումբում որպես դիջեյ է աշխատել 50 000 դոլարի դիմաց
Փերիս Հիլթոնը օրերս Ուկրաինայում է եղել: Շիկահերին հրավիրել են Օդեսայի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկը: Փերիսը համաձայնել է ելույթ ունենալ 50 000 դոլարով: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Աստղի մնացած պահանջներն այդքան էլ դժվար չի եղել իրականացնելը: Նրա պահանջն ընդամենը երեք շիշ «Sprite»-ն է եղել սառույցով: Գեղեցկուհի շիկահերը հանգրվանել է «Бристоль» հյուրանոցի նախագահական համարում, որտեղ մեկ գիշեր մնալը արժե ավելի քան հազար եվրո: Նրան տեղափոխելու համար տրամադրվել է սև «Mercedes»:
Ինչպես պարզվել է, աստղի ելույթը հետաձգվել է, սակայն ոչ իր մեղքով: Դիջեյի տեղում Փերիսը հայտնվել է միայն գիշերվա ժամը երեքին օդանավակայանում առաջացած խնդիրների պատճառով: