Թուրքիայում ձերբակալվել է Գյուլենի եղբայրը
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի եղբորը: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
Քութեբին Գյուլենին ձերբակալել են «FETO» կազմակերպությունը կազմակերպելու մեջ, որը համարվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում: Այս մասին գրում է «Anadolu»-ն:
Թուրքական իշխանությունները նրան համարում են երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասնակից: Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է այդ հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Իր հերթին Գյուլենը հերքում է իր մասնակցությունը:
Ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով մահացել է Թուրքիայի 246 քաղաքացի, ավելի քան 2 000 մարդ վիրավորվել է: