«The National Interest»-ը համեմատել է ռուսական և ամերիկյան ատոմային սուզանավերը
«The National Interest» ամսագիրը համեմատել է ռուսական ատոմային «Ясень» չորրորդ սերնդի սուզանավը ամերիկյան մրցակից «Virginia Block III»-ի հետ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Հեղինակ Քայլ Միզոկամին կարծում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումն առավելություն տվեց ԱՄՆ-ի նավատորմին, սակայն ԱՄՆ-ն ուշացել է սուզանավերի մոդերնիզացման հարցում և այժմ արդեն առավելություն չունի Ռուսաստանի նկատմամբ:
Վերլուծաբանը մի քանի բնորոշ գծեր է ներկայացնում երկու ատոմային սուզանավերի համեմատության մեջ:
«Северодвинск»-ը դանդաղ է ամերիկյանից, սակայն ավելի խոր է սուզվում, քան 488 մետր սուզվող «Virginia»-ն: Այն զինված է նաև հականավային հրթիռներով, ինչը թուլ է տալիս արագ արձագանքել թշնամու նավերի գործողություններին: