ԱՄՆ-ն կորցրել է համացանցը վերահսկելու կարողությունը
Շաբաթ օրը՝ հոկտեմբերի մեկին, համացանցը փաստացի դուրս է եկել Միացյալ Նահանգների վերահսկողությունից: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Բանն այն է, որ ժամկետն ավարտվել է այն պայմանագրի, որը կնքվել է Ամերիկյան առևտրի կենտրոնի և «IP» հասցեների և դոմեյնի անունների կառավարման կորպորացիայի միջև:
Պայմանագիրը կնքվել էր դեռևս 1998 թվականին, երբ համարվում էր, որ Վաշինգտոնը կկարողանա ցանցային հարթակներում պահել հավասարակշռությունը: Այս մասին հաղորդել է «Россия 24» հեռուստաընկերությունը:
Սակայն ավելի ուշ, և հատկապես Էդվարդ Սնոուդենի հայտարարությունից հետո՝ ընդհանուր կերպով բոլորին հետևելու մասին, ԱՄՆ-ի իշխանություններին սկսեցին մեղադրել ինֆորմացիոն տարածքն իրենց հետաքրքրությունների համար օգտագործելու մեջ: