Իրանում 400 պաշտոնյաներ կդատվեն բարձր աշխատավարձի համար
Իրանի Իսլամական Հանրապետության դատարանը կքննի գրեթե 400 պաշտոնյաների գործերը՝ չափազանց բարձր աշխատավարձի համար: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով իրանական լրատվամիջոցներին:
Համաձայն Իրանի դատարանի զեկույցի՝ պետական բանկերի որոշ ղեկավարներ ստանում են մոտ 20 000 դոլար այն ժամանակ, երբ երկրում պետական ծառայողի միջին աշխատավարձը կազմում է 400 դոլար:
«Ես հույս ունեմ, որ զեկույցը երկրում արմատական բարեփոխումների աղբյուր կդառնա, և որոշ անհատներ չեն կարողանա համակարգն օգտագործել սեփական շահերի համար»,- իրանական խորհրդարանի մամուլի քարտուղար Ալի Լարիջանիի խոսքը մեջբերում է գործակալությունը:
Նրա խոսքով՝ գործ է հարուցվել 397 մարդու դեմ: