Լավրովն ու Քերրին 2-րդ հեռախոսազրույցն են ունեցել Հալեպի հարցով
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ուշ գիշերին հեռախոսզրույց են ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Կողմերը քննակել են Հալեպում իրավիճակի կարգավորման հնարավոր եղանակները, , ինչպես նաև Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի աշխատանքները»,-ասվում է հաղորդագրությունում:
Նախարարությունները չեն նշել, թե հատկապես ինչ քայլերի մասին են խոսել Լավրովն ու Քերրին:
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ-ն և ԱՄՆ պետքարտուղարը հոկտեմբերի 1-ին արդեն հեռախոսազրույց էին ունեցել Հալեպի հարցով: