Ոստիկանությունը կանգնեցրել է հեծանվով երթևեկող Շվարցենեգերին
Մյունխենում ոստիկանությունը կանգնեցրել է դերասան, Քալիֆորնիայի նախկին նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերին, ով երթևեկելիս է եղել հեծանիվով: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Դերասանը հեծանիվով երթևեկել է կայարաններից մեկի երկայնքով: Նա ոստիկանությանն ասել է, որ իր ոտքը ցավում է:
Ոստիկանության հետ զրույցից հետո դերասանը լքել է կայարանը ոտքով՝ իր հետ տանելով հեծանիվը: