Մայքլ Ջեքսոնի 50 ամյա քույրը հղի է
Հայտնի փոփ աստղ Մայքլ Ջեքսոնի քույրը հղիությունց 5 ամիս անց առաջին անգամ երևացել է հանրության աչքին: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Ջանետ Ջեքսոնին պապարացցիները բռնեցրել են մանկական խանութից դուրս գալիս:
Նշվում է, որ նա բավականին գիրացել է, ինչը, իհարկե, պայմանավորված է նրա հղիությամբ:
Բժիշկները սկզբում նրան անկողնային ռեժիմի ցուցումներ էին տվել, սակայն այժմ Ջանեթ Ջեքսոնին մաքուր օդ է հարկավոր:
Բժիշկներն անհանգստացած են երգչուհու առողջությամբ, քանի որ նա 50 տարեկան է, և տարիքը կարող է բարդություններ առաջացնել հղիության հետ կապված: