Էրդողանը ԵՄ-ին քննադատել է խոստումը չպահելու համար
Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Եվրամիությանը Անկարայի հետ առանց վիզային ռեժիմի հետ կապված խոստումը չկատարելու համար: Այս մասին գրում է Korrespondet.net-ը:
«Այս ամսվա ընթացքում պետք է ուժի մեջ մտներ ոչ վիզային ռեժիմի հետ կապված որոշումը, սակայն, ինչպես տեսնում ենք, ԵՄ-ն չի պատրաստվում կատարել իր խոստումը»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Անկարան մշտպես պահել է ԵՄ-ի հետ ունեցած պայմանավորվածությունները:
«Մենք կատարում են ԵՄ-ի ոլոր պահանջները, բայց ոչ այն պատճառով, որ ցանկանում ենք անդամակցել նրան, այլ մեր քաղաքացիների լավ կյանքի համար»,-ասել է Էրդողանը: