Բելառուսը բարձրացրել է Ռուսաստանի նավթի տարանցման սակագները
Բելառուսը բարձրացրել է իր տարածքով Ռուսաստանի նավթի տարանցման սակագները: Այս մասին հաղորդում է Բելառուսի հակամոնոպոլիստական կարգավորման և առևտրի նախարությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Մեկ տոննա նավթի տեղափոխումը Ունեչ-Ադամովա Զաստավա երթուղով կարժենա 400.98 ռուսական ռուբլի` առանց ԱԱՀ-ի:
Նավթի տեղափոխումը Ունեչ-Բրոդի երթուղով կբարձրանա մինչը 172.33 ռուբլի մեկ տոննայի համար:
Իսկ Նեվել-Պոլոցկ երթուղով տարանցման սակագինը կբարձրանա մինչև 48 ռուբլի 47 կոպեկ: